▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց ենք հանդուրժում այս ամենը.ՀՀԿ-ականներին ընդդիմադիրները հունից հանել էին

Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծ ներկայացվեց, որը քննարկվեց և հաստատվեց Երևանի ավագանու կողմից:

«Երկիր ծիրանի»-ի անդամն էլ, թե Սևակն ապրում է ծնողների բնակարանում, հանդիսանում է համասեփականատեր, ուստի չի կարող համարվել բնակարանային պայմանների կարիքավոր, ինչպես նշված է հիմնավորման մեջ:

«Նա ի վիճակի է բնակարան գնել, առավել ևս, որ երիտասարդ է»,-ասաց «Երկիր ծիրանի»-ի անդամը:

«Ո՞նց ենք հանդուրժում այս ամենը»,-զայրացան ՀՀԿ-ականները:

Մարտին Վարդազարյանն էլ պարզապես տեղեկացրեց, որ բալետի արտիստի ստեղծագործական կյանքն ամենաուշը 30 տարեկանում է ավարտվում, ուստի պետք է գնահատել երիտասարդ տարիքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին