▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի թանկարժեք 9 միլիոն դոլարն ընկավ ջուրը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունը դեռևս շարունակվում է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնի համար դիմել են վեց երկրների ներկայացուցիչներ: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն  քվեարկության առաջին փուլից հետո հանել է իր թեկնածությունը:

«Բյուլբյուլօղլուին չօգնեց ֆինանսական հսկա այն ռեսուրսը, որը Ադրբեջանն այս գործի մեջ էր դրել: Հավաստի տվյալներով՝ Բաքվի թանկարժեք 9 միլիոն դոլարն ընկավ ջուրը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնի համար դիմել են վեց երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Վիետնամի Ազգային հանձնաժողովի ղեկավար Սուան Շո Ֆամը եւ Եգիպտոսի ընտանիքի եւ հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթաբը: Գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաեւ Կատարի դիվանագետ Համադ Բին Աբդուլազիզ Ալ Քավարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Չինաստանի ներկայացուցիչ Ցյան Տանը, Լիբանանի մշակույթի նախարարության խորհրդական Վերա Էլ Խուրի Լաքեյը ու Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն: 3 թեկնածուներ՝ Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Ալֆոնսո Ֆուենտես Սորիան, Իրաքի քաղաքական գործիչ Սալեխա Ալ Խասնավին եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ հետ էին կանչվել: Վերջինը ստացել էր ընդամենը 2 ձայն:

Առաջին փուլի արդյունքներով առաջատարը եղել է Կատարի ներկայացուցիչ Համադ Բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, սակայն նրան չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 30 ձայները: Կատարի ներկայացուցիչը հավաքել է 19 ձայն: Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլեն, ով հավաքել է 13 ձայն և Եգիպտոսի ներկայացուցիչ Մուշիրա Հաթաբը` 11 ձայն: Անհրաժեշտության դեպքում կարող է ընտրությունների 5 փուլ անցկացվել: Եթե 5-րդ փուլի արդյունքներով հաղթողը չի որոշվում, ընտրությունների արդյունքները կորոշվեն վիճակահանությամբ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին