▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Ազատազրկմանս պատվիրատուներին խոստանում եմ` բոլորը պատժվելու են, պատվիս հարցն է. Անի Հովհաննիսյան

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ բազմաթիիվ ծրագրերի վրա. Վարչապետ



2017-10-12 22:39:59

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը: Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք.
90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին: 90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար: Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա: 
Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:
Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին:
Հարգելի գործընկերներ,
Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք:
Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ: 
Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին:
Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն: Շնորհակալություն»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.