▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարկվում են սահմանամերձ համայնքները

«Համայնքներն ուժով միացնում են ու ոչ ոք չի հարցնում բնակիչներին՝ համաձա՞յն են, թե` ոչ: Անունը դնում են գումարի տնտեսում ու միացնում են ոչնչով իրար հետ կապ չունեցող համայնքները, թշնամանք առաջացնում:

Ես մեկ առ մեկ նշել եմ, թե այդ գումարները որտեղից պետք է հանել ու բերել պետական բյուջե: Պետք է կասեցվի նման կերպով համայնքի խոշորացումը: Մինչ օրս նորմալ փաստարկ չեն բերել: Գրանտներով իրականացվող այս ծրագիրը լրջագույն վնաս է պարունակում: Դատարկվում են սահմանամերձ համայնքները: Սա ազգային անվտանգության խնդիր է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման հիմքում Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքների միավորումն ու, արդյունքում 34 համայնք ձևավորելն է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին