▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտեղի է համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ. Շարմազանովի պատասխանը Սեիդովին

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն,անդրադառնալով այսօր Ժնևում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նախապայմաններից: 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այդ առիթով  Asekose.am-ի հետ զրույցում ասել է հետևյալը.

«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել:Բայց դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երների բարձրագույն ներկայացուցիչների ներկայութամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել, առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին