▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրե՛ն Սերժ Սարգսյանն ու իր ՀՀԿ-ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ երեկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ավելի ուշ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

«Դրանք հերթապահ հայտարարություններ են, որոնք միշտ հնչեցնում են նման հանդիպումներից հետո: Մեծ տերություններն ուղղակի  փորձում են թույլ չտալ ևս մեկ պատերազմական գործողություն, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ չկար ոչ մի կոնկրետ բան»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հարցին՝  ինչո՞ւ մենք չխոսեցինք նախապայմանների մասին, քաղաքագետը պատասխանեց.

«Նախապայմաններն ո՞վ պետք է առաջ քաշեր, ոչ ոք: Մեր նախագահը չէր կարող առաջ քաշել, քանի որ ԱՄՆ-ից կախյալ վիճակում է՝ տարբեր պարտադրանքներվ: Օրինակ՝ նույն ԵՄ-ի հետ պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել: Կետերից մեկում ատոմակայանի հարցը կա.այն պետք է փակվի: Եվ նա պարտավորվում է փակել՝ առանց որևէ պահանջի: Գոնե ասեր, որ նորը պետք է կառուցեն դրա փոխարեն: Ձայն չի հանում: ՀՀ նախագահը, միգուցե, իր պատկերացմամբ, լավ շախմատային քայլ է կատարում, բայց այդ ուժերի մոտ ինքը թույլ  է: Նա մտածում է, որ խորամանկ քայլ է կատարում, այնինչ, հակառակն է: Բոլորը գիտեն, որ նա կախյալ վիճակում է: Ինքն ու իր թիմը պատրաստ են ստորագրել անգամ ամենավնասակար փաստաթղթերը՝ միայն թե փող տան: Լավ էլի~:

Հիմա էլ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն են առաջ քաշում: Մեկը իմ տուն գան՝ ես կսպանեմ: Պատկերացրեք, հայից երեխա վերցնեն: Ցանկացածը գնալու է փող տա, երեխային հետ վերցնի: Ոստիկանն էլ գումարը կիսելու է չէ՞: Ահա, ապրե՛ն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Քի՞չ եք թալանել այս ժողովրդին:

Ոչ  ոք ձայն չի անում, չի ըմբոստանում, քանի որ հրաման չի եղել:  Ավելին, ո՞վ է բողոքելու: Մենք ընդդիմություն չունենք, եղածներն էլ Արևմուտքից փող են ստանում: Ի՞նչ է, չգիտեն, որ երեխաների օրգանները հանում ու վաճառում են, որովհետև շատ մեծահարուստներ ուզում են երկար ապրեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին