▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սո՛ւտ է, Արամ Մանուկյանի տունը չի՛ քանդվելու ու ավտոտնակ չի՛ դառնալու.Ճարտարապետը հերքում է

«Պետական, հասարակական գործիչ, ՀՀ առաջին վարչապետ Արամ Մանուկյանի՝ Արամի փողոցում գտնվող տան ճակատային մասը չի՛ քանդվելու և շենքն էլ վերականգնվելու է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ հավելելով.

«Ցույցեր եղան, հոդվածներ գրվեցին, թե Լևոն Վարդանյանը Արամ Մանուկյանի տունը քանդելու և տեղը ավտոտնակ է սարքելու: Սո՛ւտ է այս բոլորը: Դրանք ֆանտաստիկ մտքեր են: Ես մինչև «Հին Երևան»-ի ծրագիրն այս շենքի առանձին նախագիծ եմ արել՝ այն ամրացնելու, ամրակայելու համար, և հետո նոր սա ընդգրկվել է ծրագրում: Ավելին՝ շենքի ճակատային մասի համար, որը վթարային է, Միլանից հատուկ մասնագետի եմ կանչել: Այն ոչ թե կապամոնտաժենք ու քարերը նորից կհավաքենք, այլ գոյություն ունեցող ճակատը կկարողանանք պահել: Մեծ հույս ունեմ, որ հարկերից մեկում Արամ Մանուկյանի թանգարանը կլինի: Այնպես որ՝ մի՛ անհանգստացեք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին