▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասե՛ք մեկ բան, որը կարող ենք Եվրոպա արտահանել

«ԵՄ շուկան մեծ է ու կոշտ ստանդարտներ կան: Նույն մեր համեղ ծիրանը եթե փորձենք արտահանել՝ միգուցե ասեն, որ կալցիումը շատ է ու իրենց ստանդարտներին չի համապատասխանում: ԵԱՏՄ շուկան առայժմ չունի նման կոշտ ստանդարտներ, շատ ավելի բառադի է, քան ԵՄ շուկան: Ի դեպ, դա մեր շահերից է բխում առայժմ, մենք էլ ենք բառադի: Մեր ոչ բարձրորակ արտադրանքը կարող ենք ԵԱՏՄ շուկայում իրացնել: Սակայն խնդիրն այն է, որ մենք ոչինչ չունենք առաջարկելու: Օրինակ՝ Եվրոպա ի՞նչ ենք արտահանելու, ասե՛ք մեկ բան: Անգամ մեր խմելու ջրի ստանդարտներն են անհամապատասխան: Մենք փոխանակ գյուղատնտեսությունը զարգացնեինք՝ թուրքական լոլիկն էին հայկականի անվան ներքո ԵԱՏՄ արտահանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Բանախոսն անդրադաձավ նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքին.

«Մինչ օրս չեմ ստացել իմ մի  հարցի պատասխանը: Ասել եմ՝ ցույց տվեք մի կետ, որը չկա ՀՀ Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում: Ոչ ոք ցույց չտվեց»,-նշեց Կարեն Քոչարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին