▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաթափվող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին

«Խոսում են այն մասին, թե Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է չստորագրվել տեխնիկական պատճառներով և եվրոպական կողմի մեղքով, սակայն ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած նախագծային փաստաթղթի մասին տեղեկություն տրվում է ԵՄ կայքում: Ուստի, խոսել այն մասին, որ տեխնիկական խնդիրներ կարող են լինել և այլն, դրանք նախնական զգուշավոր այն քայլերն են, որ անում է հայկական կողմը, քանի որ վախենում է, չգիտի, թե ինչպե՞ս է միջամտելու Մոսկվան, որն ունի հատուկ քաղաքականություն.հասցնում են ստորագրման մինչև վերջին օրը, հետո՝ կտրուկ արգելում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա նախօրոք չեն անում: Մեկ պարզ պատճառով.ուզում են, որ ՀՀ վարկանիշը կտրուկ իջնի: Եվ, որքան քիչ է միջազգային վարկանիշը, այնքան շատ է կապը Մոսկվայից: Սա պարզ հաշվարկ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ամենաշատն է մտահոգում Ռուսաստանին։

«Հայաթափվող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին: էմիգրացիան դուրս է բերում Հայաստանի առողջ ուժերը, իսկ ԵՄ-ի հետ վիզայի ազատ ռեժիմը շատ մարդկանց հնարավորություն կտա Եվրոպայի հետ կապերը պահել առանց երկիրը լքելու, լինել ֆինանսապես անկախ: Սա գործարար նոր բազայի ստեղծման հիմք է հանդիսանալու, որը չի վերահսկվելու ոչ ՀՀ իշխանությունների, ոչ էլ Ռուսաստանի կողմից»,-ընդգծեց Անուշ Սեդրակյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին