▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր օրենքով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ

«Ընտանիքի համակեցության հոգեբանական ձևը, որի մեջ մենք ապրում ենք, մի տեսակ հետ է մնացել այն ժամանակահատվածից, որում հայտնվել ենք: Կան հնուց մնացած էլեմենտներ, որոնք 21-րդ դարի որևէ փորձության չեն դիմանում: Այս օրինագծով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ, որոնք կարծես թե օգնում են բռնության քողարկմանը այդ համակարգի ներսում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի մասին՝ ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով կա սխալ մտածելակերպ՝ կապված այսպես ասած չափավոր ագրեսիայի հետ:

«Ոչ մի բռնություն, բացասական դրսևորում  չեն կարող կառուցողական լինել ցանկացած ընտանիքի դեպքում: Միակ կամուրջը սիրո կամուրջն է: Գիտե՞ք քանի մարդ է ինձ ասել, որ ծեծի պատճառով չի կարողանում ներել իր ծնողներին: Ֆիզիկական բռնությունը պետք է արմատախիլ անել: Եղել են դեպքեր, երբ անգամ իմ սենյակում ամուսինը բղավել է կնոջ վրա: Որպես հոգեբան մտածել եմ՝ ամուսինը ինքն իր վրա զայրացած է: Միշտ պետք է հիշել, որ ագրեսիայի հիմքում տագնապն է, անօգնականությունը, ցածր ինքնագնահատականը»,-նշեց հոգեբանը:

Փաստաբան Դավիթ Վարդանյանը նույնպես անհրաժեշտ է համարում նման օրենքի առկայությունը, քանի որ, նրա խոսքով՝ շատ հարցեր կան, որոնք չեն կարգավորվում անգամ Քրեական օրենսգրքով:

Ինչ վերաբերում է վտանգավոր կետերին, փաստաբանը նկատեց.

«Վտանգավոր նորմեր ես չեմ տեսնում, բայց կան այնպիսինները, որ իրավական տեխնիկայի տեսանկյունից ենթակա են շտկման: Խոսում են գործ տալուց, ընտանիքը քայքայելուց, բայց արդյո՞ք այն հիմա էլ չի կատարվում: Քննարկման առարկան, կարծում եմ՝ պետք է ուղղել ռիսկերի կախմանն ու վերացմանը: Այս գործընթացում մեծ դեր են ունենալու ոչ միայն պետական, այլև հասարակական կառույցները»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին