Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության քայլերին, որը կարող է դրսևորվել և´ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, և´ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Նա նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները և մասնավորապես, հաջորդ տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ
ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու. Նիկոլ Փաշինյանը վերսկսում է պայքարը
Հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան
Ուրախ չէի, երբ Րաֆֆին հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից ու վերադարձավ Հայաստան. Ռիչարդ Հովհաննիսյան
Հույս ունեմ՝ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
Վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
2017-10-20 15:38:44
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ՔաղաքականությունԱվելին

Հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան
Ավելին
Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են
Ավելին
Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան
Ավելին
Հայաստանում ով էլ գա իշխանության՝ որևէ բան չի փոխվի.Թուրքագետ
Ավելին
Ի՞նչ են այսօր քննարկել Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը
Ավելին
«Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել». Կարեն Կարապետյան
ԱվելինԼրահոս > <
-
25.04.18
Ոստիկականական տեխնիկայի կուտակում՝ Մելիք Ադամյան փողոցում
-
25.04.18
ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու. Նիկոլ Փաշինյանը վերսկսում է պայքարը
-
25.04.18
Հույս ունեմ՝ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
-
25.04.18
Շնորհավոր, ձեր ցավը տանեմ...Գոռ Վարդանյանը կենաց է ասում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո
-
25.04.18
ԵԿՄ փոխնախագահի սպանության պատճառը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վիճաբանությունը. մանրամասներ.«Ժողովուրդ»
-
25.04.18
Ի՞նչ են ծրագրել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»
-
25.04.18
Իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով. ԱՄՆ պետդեպ
-
25.04.18
Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված բոլոր քաղաքացիներն ազատության մեջ են.«ՀԺ»
-
25.04.18
ՀՀԿ-ն կիսվել է. մի թեւը հակված է պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին.«Ժամանակ»
-
25.04.18
Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են. «Ժամանակ»
-
25.04.18
Բախվել են Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները.«Ժողովուրդ»
-
25.04.18
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամների «արկածները»՝ Սարգսյանի հրաժարականից առաջ.«Հրապարակ»
-
25.04.18
Քաղաքապետն ու իր «հերոս» եղբայրը. գործի են դրել փայտեր ու քարեր, կրակել են.«Հրապարակ»
-
25.04.18
Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ դեսպանությունների հայտարարությունը
-
24.04.18
Արձագանքել են, գովերգել Գոռ Վարդանյանին, խորհուրդներ տվել լրագրողներին
-
24.04.18
Հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան
-
24.04.18
Վաղը 11.00-ից հավաքվում ենք՝ շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
-
24.04.18
Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են
-
24.04.18
Ո՞վ է Ալեք Մինասյանը, եւ ինչու՞ սպանեց 1Օ անձանց Կանադայում
-
24.04.18
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա
-
24.04.18
Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ Փաշինյան
-
24.04.18
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ. «Լիվերպուլ»-«Ռոմա»` 5:2
-
24.04.18
Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան
-
24.04.18
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ արտասահմանյան ԶԼՄ-ների համար
-
24.04.18
Սադրիչների խումբն առաջնորդել է Ճոյտը. ինչպես է սպանվել Էջմիածնի ԵԿՄ փոխնախագահը
-
24.04.18
Հայաստանում ով էլ գա իշխանության՝ որևէ բան չի փոխվի.Թուրքագետ
-
24.04.18
Ի՞նչ է պահանջել Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանից
-
24.04.18
Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում. նոր տեսագրություն
-
24.04.18
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր հասնելու համար մեկ ժամ է պահանջվում
-
24.04.18
Իշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ
-
24.04.18
Ի՞նչ են այսօր քննարկել Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը
-
24.04.18
Վերջին անգամ ե՞րբ էիք այսքան ուրախացել. Հարցում Երևանի փողոցներում