▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ցանկանում ենք ցույց տալ՝ ավանդական արժեքները մոռացված չեն. Ալեքսանդր Սահակյանը և Արամ Մովսիսյանը նոր նախագիծ ունեն

Ի՞նչ է քննարկել Նիկոլ Փաշինյանն Արամ Ա-ի անունից Հայաստան ժամանած պատվիրակության հետ

Իմ ախտորոշմամբ ինձ այնքան քիչ փրկություն կար, հաղթահարելու եմ մինչև վերջ այս հիվանդությունը. Անի Քոչար

«Քայլ արա դուխով» երգը՝ ռաբիզ երգիչ Թաթուլ Ավոյանի կատարմամբ

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին. Նալբանդյան



2017-10-20 21:26:50

Նախարար Նալբանդյանի ելույթը Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված համերգին

 

 

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառմանը:

Քարորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը:

Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ մեծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։

Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանի հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում:

Դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելուն: 

Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր:

Կցանկանայի շնորհավորել պարոն Բրեդլի Բուզետոյին և իր ամբողջ անձնակազմին` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց նվիրված աշխատանքի համար: 

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը` այսօրվա համերգի հովանավորության համար:

Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել մեր համատեղ ուղին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.