▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիգե՛ն, մի րոպե՛», «Չէ, պարո՛ն վարչապետ». Ուշագրավ տեսանյութ դասադուլավոր ուսանողների հետ հանդիպումից

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ դասադուլավոր ուսանողների հանդիպումից հետո վերջիններս դժգոհել են, որ հանդիպմանը եկել էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ինչի մասին նախօրոք ուսանողների պատվիրակները չէին տեղեկացվել։

Հանդիպումից ներկայացվող այս տեսանյությում երեւում է, որ դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը քննարկման ժամանակ փորձել է արձանագրել այն փաստը, որ իրենց նախապես չի ասվել, որ հանդիպմանը ներկա են լինելու նաեւ նախարարները: «Եղբայր, երբ որ մենք գալիս էինք, դու մեզ չասեցիր, որ պաշտպանության նախարարն էլ է այստեղ եւ կրթության եւ գիտության նախարարը: Մեզ ասվեց, որ մենք վարչապետի հետ ենք հանդիպում: Այստեղ ես մեկ բան էլ եմ ուզում ֆիքսենք շարժման, մեր նախաձեռնության համար, մենք շար ուրախ ենք այս հանդիպման համար, բայց մենք ստիպված ենք մեր ամեն մի քայլը կանխորոշել եւ միանգամից ուզում եմ ասել, որ սա մենք չենք դիտարկում մեր բոլոր հարցերի պատասխան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը` դիմելով հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետարքրվեց, թե ինչո՞վ է խանգարում ներքեւմ չտեղեկացնելու փաստը եւ նշեց, որ հանդիպելու նախաձեռնությունը եւ նախարարներին հրավիրելու միտքը իրենն է եղել: «Էս ուղղակի պրոցեսի վրա խաղալու փորձ է, աչքիս վերեւն էլ ունք կա»,- միջամտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մի րոպե, Վիգեն, մի րոպե»,- վարչապետն ընդհատեց նախարարին ու հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կիրառական արդյունք ունի այդ հանագամանքը: «Հիմա արտահայտում ես՝ մենք պետք է ֆիքսենք, չենք համարում, որ սա հանդիպում է: Բա սա ի՞նչ է, մենք մեր գործից կտրված նստած ենք, բա սա ի՞նչ է»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ կրթության նախարարն ասել է, որ եթե ուսանողները գնացել են ԿԳՆ, էլ ՊՆ-ի հետ քննարկման գնալու կարիք չկա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ ուսանողների հետ հանդիպում նախատեսված չէ: «Այսինքն՝ դուք ասում եք, որ մեր հետ չեք հանդիպելու, այսօր մենք իրար հետ հանդիպում ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Պաշտպանության նախարարը կտրուկ արձագանքեց. «Դավիթ, դա դեմագոգիա է: Որակավորում եմ նենց, ոնց որ ուզում եմ: Դուք հիմա զբաղվում եք դեմագոգիայով, ճիշտ չի: Ես հասկանում եմ, որ դուք հիմա շատ ոգեւորված եք, բայց պետք է մի բան հաշվի առնեք…»: Կարեն Կարապեյանը կրկին ընդհատեց պաշտպանության նախարարին. «Վիգեն, մի րոպե, եկեք…»: Վիգեն Սարգսյանը համառեց. «Չէ, պարոն վարչապետ, մի վայրկյան, մենք մի բան գիտենք…»: Կարեն Կարապետյանը ձեռքը պարզած ընդհատեց Վիգեն Սարգսյանին. «Եկեք մեկս մյուսին հարգենք, եթե եկել ենք ամեն մեկս մեր ասելիքն ասենք ու վեջացնենք, եկեք դադարեցնենք՝ մեկ»: 

Մնացածը դիտեք՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Դասադուլավոր ուսանողները տեսաուղերձով մեկնաբանել են կառավարությունում տեղի ունեցած հանդիպումը Կարդացեք նաև՝ Ի՞նչ ասաց վարչապետը բողոքող ուսանողներին. Հանդիպման տեսանյութը

Ի՞նչ խոսեցին վարչապետն ու դասադուլավոր ուսանողները՝ Վիգեն Սարգսյանի հեռանալուց հետո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին