▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՓՄՁ-ների նկատմամբ բացահայտ տեռոր է, Մոնումենտի դղյակներում տեսեք կոռուպցիա. Նաիրա Զոհրաբյան

 

ԱԺ այսօրվա նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՓՄՁ ոլորտին՝ նշելով. «Այն, ինչ կատարվում է այս ոլորտում, ուղղակի տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: Այս մասին բարձրաձայնվելու է նաեւ միջազգային կառույցներում:

Այն, ինչ այսօր անում են պատկան մարմինները, բացարձակ անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Էն գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում, այնտեղ գնացեք ու տեսեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին՝ դուրս գալ ու հանդիպել այն մարդկանց հետ, որոնք դիմել են նրանց՝ մի ստիպեք, որպեսզի նրանց համար ամենամարդաշատ տեղը դառնա Զվարթնոց օդանավակայանը, եւ այս ապաշնորհ Կառավարության պատճառով համալրեն արտագաղթողների բանակը»:

Տեսանյութը` A1plus.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին