▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը համահայկական մեծ ընդվզման է պատրաստվում

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախաձեռնել է բողոքի գործողություն ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում ու առաջին քաղաքական միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Մենք պատրաստվում ենք նաև համահայկական մեծ ընդվզման, որը պետք է ներառի բոլոր հայաշատ քաղաքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ շեշտելով, որ ԱՄՆ իրենց այցի հիմքում հայերին կազմակերպելն ու ուղղորդելն է, որպեսզի նրանք զբաղվեն Հայաստանի քաղաքական կյանքով, պահանջեն իրավունքների հարգում, որն այս պահին տեղի չի ունենում:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եղել են նաև Ջավախքում. 

«Կարող ենք ասել, որ հանրությունը պատրաստ է, ցանկանում է, բայց նա պետք է ինքնապատրաստվի: Մեր հանրությունը պետք է դառնա արդարության, սոցիալական ապահովության, ապօրինությունների վերացման գաղափարի կրողը»,-ընդգծեց կուսակցության նախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին