▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում են հրապարակել պաշտոնյաների ու օլիգարխների տղաների անունները, ովքեր բանակ են գնալու

ԱԺ-ն այսօր ընդունեց 86 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» նախագիծը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Օրինագծով նախատեսվող փոփոխություններից են․ Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը: ՀՀ ԶՈւ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն առաջարկում է ՊՆ-ին՝ հրապարակել պաշտոնյաների ու օլիգարխների տղաների անունները, ովքեր հաջորդ տարի բանակ են գնալու, ինքն էլ հետո պատրաստ է գնալ ու ստուգել՝ տեսնելու նրանք մեկնեցին ծառայության, թե՝ ոչ։

Մեծ մասը «հիվանդոտ» են,-նկատեց Ալեն Սիմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին