▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ականատես ենք լինում միջնորդավորված պատերազմների

«Մերձավոր Արևելքի հիմնական գերտերությունները՝ Սաուդյան Արաբիան և Իրանը մրցակցում են միմյանց հետ և անգամ այլ պետությունների տարածքում։ Այսօր մենք ականատես ենք լինում մի շարք միջնորդավորված պատերազմների, որոնք, ըստ էության, ներկայացնում են այդ երկու պետությունների առճակատումը։ Եվ եթե սրան գումարենք նաև Թուրքիայի հավակնությունները այլ պետությունների հետ կապված, ապա պարզ կդառնա, որ Մերձավոր Արևելքում պետությունները պայքարում են ազդեցության լծակների համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը։

Խոսելով սիրիական պատերազմի մասին՝ արաբագետն ասաց, որ Սիրիան թևակոխում է հետպատերազմյան փուլ, քանի որ իշխանությունները հայտարարել են, որ իրենք տիրապետում են երկրի տարածքի 90 տոկոսից ավելիին։

«Կարելի է ասել, որ կառավարությունը հաղթանակած դուրս եկավ միջազգային բարդ ճգնաժամից՝ իր դաշնակիցների, բանակցությունների շնորհիվ: Թուրքիան էլ դիվանագիտական փայլուն հաղթանակ տարավ սիրիական ճակատում։ Կարողացավ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն, պետք է նշել, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է կասեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության կազմավորումը և դեռ կշարունակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին