▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամիսը շատ չի՞. վարչապետը՝ քաղաքաշինության պետ. կոմիտեի նախագահին

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Վարչապետի մի հանձնարարականը շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ էր: Կառավարության ղեկավարը նշել է. 

«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»։

Վարչապետի մյուս հանձնարարականը՝ ստորև տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին