▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմերը պետք է ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանին.ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Երկարատև հակամարտության կարգավորման միակ միջոցն այն է, որ կողմերը պետք է ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։

 «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն:  

Հարցին, թե ինչպես է  գնահատում ԼՂ հակամարտության վիճակը և ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ  իրավիճակը բարելավելու համար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է. «ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է տրամադրում և կողմերին աջակցում է  երկարատև խաղաղություն հաստատելու հարցում։  Իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կողմերի պարտավորություններ։ Միայն հակամարտության կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության  կարգավորում պարտադրել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին