▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը Երևանում է. այցելել է Ծիծեռնակաբերդ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Երևան:

Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։

Օդանավակայանից նա ուղևորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելել է  Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրել  է 2007 թվականին իր կողմից տնկած ծառը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին