▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով

Նոյեմբերի 22-ին ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման ժամանակ քննարկել է Հայաստանի  և ԵՄ-ի համագործակցության թեման:

«Հայաստանի կորուստը Ռուսաստանը կարող է պատկերացնել միայն սարսափելի երազում: Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մեր հարաբերությունները բարդացան, քանի որ հայերը մեզ կոնկրետ պահանջ էին ներկայացնում` առաջին հերթին` Ադրբեջանին զենքի մատակարարման խնդիրը, երկրորդ` Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքները, այլև` Հայաստանի, և, եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ինչո՞ւ չենք պաշտպանում»,- ասել է նա հաղորդման ժամանակ:

Հաղորդավարները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները պատմաբան, լրագրող Արմեն Գասպարյանի հետ: Եթերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ռուսաց լեզվի դերին, Գյումրիում ռուսական ռազմաբազային և Հայաստանի դիրքորոշմանը Ղրիմը ճանաչելու հարցում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին