▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը հանգստացրե՞ց հայերին

«Ռուսաստանը լինելով Մինսկի խմբի համանախագահողներից մեկը, ուղղակի ապահովում է հարթակ բանակցային գործընթացի համար։ ՌԴ շահերից  չի բխում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ զիջման գնալը։ Ռուսաստանը որևէ քայլի չի գնա, որը կվնասի Հայաստանի շահերին ու հարցականի տակ կդնի դաշնակցային հարաբերությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարություններն էլ նպատակ ունեին հանգստացնել հայ հասարակությանը:

Հիշեցնենք, որ Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի:

«Միակ բանը, որ ես կցանկանայի ընդգծել, որի մասին խոսել եմ նաև Բաքվում, այդ բաղադրիչները մեկ փաթեթի մեջ են, և շատ դժվար է վերցնել մեկը, երկուսը կամ երեքը ու ասել՝ եկե՛ք այս հիմքի վրա պայմանավորվենք, որովհետև այդ դեպքում հավասարակշռող բաղադրիչները դուրս են մնում, և չենք ստանա այն արդյունքը, որը  բոլորս մտադիր ենք ստանալ»,-նշել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին