▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում խաղաղապահներ ունենալու Ռուսաստանի ցանկությունը պետք է իր փորում մնա

«Ռուսաստանն իր ԱԳ նախարար Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցով փորձեց երկու երկրներում էլ ցույց տալ, որ այս պահին մտադիր չէ հանդես գալ առանձին պլանով»,-նման կարծիք լրգրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ռուսաստանի շահերից բխում է Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ապահովել, իսկ Արցախը դրա մի մասն է:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին՝ ասաց, որ դա հնարավոր է, եթե համաձայն են երկու կողմերը.

«Մենք լավ հիշում ենք ռուսների խաղաղապահ լինելու արդյունքները. չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան ու դրանից առաջ տեղի ունեցած գործողությունները, այն թե ինչպես էին մարդկանց դատարկում իրենց բնակավայրերից: Իրենց խաղաղապահությունից մենք կուշտ ենք, մյուս երկրներից՝ նույնպես: Կարճ ասած՝ Ռուսաստանի այդ ցանկությունը պետք է իր փորում մնա»,-նկատեց Վովա Վարդանովը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին