▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում. Շարմազանով

Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական եւ ազգային շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ-ի Հայաստանի ներկայացուցչությունում՝  պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀԱՊԿ-ին եւԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրաﬕության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

«Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ հաշվի առնելով իր պետական եւ ազգային շահերը եւ սպասարկեւմ է բացառապես այդ շահերը: Եվրաﬕության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխուﬓերը: Այս պահին Երեւանում ընթանում են խորհրդարանական լսուﬓեր ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Պետք է նշեմ, որ այդ օրակարգը արհեստական է: Կարծում եմ ﬔնք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք ﬔր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ  ԵԱՏՄ-ում»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին