▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ամենևին էլ մուտք չէ Եվրամիություն

Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ամենևին էլ մուտք չէ ԵՄ: Մենք անգամ օրակարգում չունենք ԵՄ-ին միանալու որոշում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին՝ նշեց, որ շատ բացասական արձագանքեցին Հայաստանի այս քայլին, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ ինքն այնքան էլ կախված չէ Ռուսաստանից այնպես, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը:

  Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ՝ համաձայնագիրը մեզ կտա լրացուցիչ հնարավորություններ և լրացուցիչ պարտավորություններ՝ տարբեր ոլորտներում բարեփոխություններ իրականցնելու առումով: «Հասարակության համար ամենակարևորը ազատ տեղաշարժի իրավունքն է։ Կարծում եմ 3-4 տարվա ընթացքում մենք ունենալու ենք առանց վիզային ռեժիմ Շենգենյան համաձայնագրի երկրների հետ»,-նշեց քաղաքագետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին