▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգործի սահմանափակում՝ կապված մեքենաների ներմուծման հետ.պատրա՞ստ ենք այս սթրեսին

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լավն է, այն ինչ կա՝ պետք է իրականացնենք, եթե ոչ՝ կվարկաբեկվենք: Շատ դրույթներ կան, որոնք մեզ կօգնեն պայքարել կոռուպցիայի դեմ, դատական մարմինների անկախությունը կապահովվի, կոնկրետ ծրագրերն էլ կբարելավեն սոցիալական վիճակը: Մի շարք գործարանների վերականգնման հետ կապված աշխատանքներ կտարվեն»,-համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ոչ բարենպաստ ձևակերպումներ հռչակագրում չեղան: Արցախյան հարցի լուծման առումով շատ համառոտ գրվել է, որ կոնֆլիկտի լուծման համար պետք է ընտրել խաղաղ ճանապարհը՝ միջազգային ստանդարտների վրա հիմնվելով:

«Պայմանագրում չկա ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հատվածը: Այսինքն, այն այդքան էլ լավն ու խորը չէ: Իսկ եղածն էլ շատ կարևոր է: Մեզ համար առաջնային է կոռուպցիայի դեմ պայքարը: Հայաստանում առկա խնդիրների մեծ մասը դրա արդյունքում է ստեղծվում: Կարևոր է գազի գինը: ՌԴ-ի հետ կիսապատերազմական վիճակում գտնվող Ուկրաինան ՀՀ-ից երկու անգամ էժան է վճարում դրա համար: Պայմանագրում հստակ գրված է՝ պայքար մենաշնորհների դեմ: Նույնը ավիատոմսերի դեպքում: 6 անգամ ավելի թանկ ենք վճարում, քան մեր հարևան վրացիները: Ժողովրդին արնաքամ են անում, իսկ տրվող շանսով պետք է իրավիճակ փոխենք»,-նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված քննարկումներին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց.

«Մենք 2013 թվականին Եվրամիության հետ չստորագրեցինք ասոցացման համաձայնագիրը, բայց գոնե ԵԱՏՄ անդամ չդառնայինք ու հիմա էլ չմտածեինք, թե ինչպե՞ս դուրս գանք այս ծանր վիճակից: Այս քննարկումները շատ կարևոր են, ՀՀ իշխանությունները կարող են Ռուսաստանում հայտնել հասարակության դժգոհության մասին ու առաջարկել մտածել նաև մեր երկրի օգուտների մասին: Ո՞րն է լինելու մեր քաղաքացիների շահը: Մոտ մեկ տարուց կսկսի աշխատել սահմանափակում՝ կապված մեքենաների ներմուծման հետ: Մենք պատրա՞ստ ենք այս սթրեսին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին