▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս առանց կորստի դուրս գալ ԵԱՏՄ-ից

«Ասում են՝ ԵԱՏՄ-ն կայացել է և Հայաստանն այնտեղ հնարավորություններ ունի, բայց մոտ 4 տարի է՝ տեսնում ենք, որ դրանք փոքրիկ տոկոսների են վերածվել: Մենք զարգացման միտումները չենք տեսնում: Լսումների ժամանակ նույնիսկ հավատացյալ հանրապետականները չէին ներկայացնում տնտեսական հաշվարկներ: «ԵԼՔ»-ը ցույց է տալիս միությունից  դուրս  գալու անհրաժեշտությունը, իսկ առանց կորստի դուրս գալու ճանապարհը պետք է ցույց տա իշխանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով.

«2013 թվականին Հայաստանը «քաշեց» Եվրամիությանը: Տրվեցին կանխիկ գումարներ՝ մենք «հայկական ձևով գցեցինք» նրանց, իսկ այդ կառույցը չպատժեց մեզ՝ ասելով, որ հասկանում են՝ ՀՀ-ն փոքր երկիր է, ՌԴ-ն՝ հզոր:  Եթե կա մի կառույց, որտեղից դուրս գալու համար քեզ պատժելու են, դա նշանակում է, որ այդ կառույցը բարեկամական չէ: Սրա մասին պետք է մտածենք։ Մենք գտնվում ենք մի կառույցում, որտեղ Ղրղըզստանը լրիվ ճնշված է, մեծ ազդեցություն չունի, Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական տրամադրություններ, և կա Ռուսաստան, որը խաղում է մեր և Ադրբեջանի հակասությունների վրա։ Որևէ բարեկամ այնտեղ չունենք։ Մենք հիմա Եվրոպայում կամ Եվրոպայից դուրս ավելի շատ ընկերներ ունենք: Իրանը մեզ համար ավելի շատ ընկեր է, քան ԵՏՄ անդամ որևէ երկիր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին