▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ես խոսում, ա՛յ տղա.Անահիտ Բախշյանը՝ ավագանու անդամին

Երևան  ավագանու այսօրվա նիստում քննարկվեց «Ելք»-ի առաջարկը՝ Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցը կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ կոչելու մասին առաջարկը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց, թե կա՞ Էջմիածնի համաձայնությունը: Պատասխանեցին, որ ասել են՝ դեմ չեն: Քաղաքապետն ասաց, որ անհրաժեշտ է գրավոր համաձայնություն: 

«Կասյանը թող չմնա»,-տեղից արձագնաքեց Անահիտ Բախշյանը:

Ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանն ասաց, որ բացասական հերոսներին պետք չէ ջնջել, բնակչությունը պետք է իմանա, թե ո՞ւմ պետք չէ նմանվել.

«Մեկ բան էլ կա՝ փողոցի անվանումն ընդամենը անվանում է, բնակչության մեծ մասը չի էլ հիշում, թե նրանք ովքեր են»:

«Ի՛նչ ես խոսում, ա՛յ տղա»,-տեղից ընդհատեց Անահիտ Բախշյանը:

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց կարծիքով՝ ՀՀ-ում չպետք է լինի որևէ բոլշևիկի անունը կրող փողոց, հաստատություն, կիսանդրի: Ավարտելով խոսքը՝ խմբակցության անդամն ասաց, որ բոյլոտում են նիստն ու դահլիճից դուրս եկան:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին