▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հավաստիացրել է Ռուսաստանին, որ գլխացավանք չի առաջացնի

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղ թե ուշ պետք է ստորագրվեր: Խնդիրները կապված էին Ռուսաստանի հետ: Պարզվեց, որ պաշտոնական Մոսկվան հաշտվեց ու համաձայնեց, որպեսզի Հայաստանն ավելի սերտ կապեր ունենա Եվրամիության հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ հավելելով.

«Օրերս ռուսական հետուստաալիքով այս թեմայով քննարկում է տեղի ունեցել, որին չպետք է ուշադրություն դարձնենք: Ռուսաստանը, իմ կարծիքով, նախապես տվել է իր համաձայնությունը Հայաստանի և Եվրամիության հետ կապի համար: Վստահ եմ՝ Հայաստանը հավաստիացրել է Ռուսաստանին, որ դա գլխացավանք չի դառնա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին