▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին ուղղված վտանգ կա

Թուրքիան միշտ փորձել է Արցախի հարցում որոշակի նախաձեռնություններով հանդես գալ՝ հօգուտ Ադրբեջանի: Փորձել է խցկվել Մինսկի խմբի համանախագահողների կազմի մեջ, բայց նրա բոլոր ջանքերն անհաջողությամբ են ավարտվել: Համոզված եմ՝ բանակցային գործընթացին մաս կազմելու փորձերն այս անգամ ևս կտապալվեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև Նախիջևանում ժամանակ առ ժամանակ անցկացվող զորավարժություններին.

«Հայաստանին ուղղված վտանգ կա: Ադրբեջանն ու Թուրքիան փնտրում են հնարավորություն՝ այնտեղ իրենց ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Այո՛, սա վտանգավոր  է մեզ համար: Դրա համար առաջին հերթին պետք է ուժեղացնենք մեր պաշտպանողականությունը, կատարենք դիվանագիտական քայլեր, միջազգային հանրությանը տեղյակ պահենք այն գործընթացների մասին, որոնք կատարվում են, քանի որ դրանք վտանգավոր են նաև տարածաշրջանի համար»,-նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին