▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչխարի, տավարի կասկածելի միս է ներմուծվել ու տեղականի հետ վաճառվում է

Ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է՝ Հայաստանում մանր եղջերավոր անասունները բնաջնջման եզրին են՝ կապված իրանական շուկա արտահանելու հետ:

«Գյուղնախարարության ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն այն եղավ, որ մայրական կազմը տեղափոխեցին: Վերջին 15 օրվա ընթացքում շուրջ 30.000 տոննա ոչխարի կասկածելի միս է ներմուծվել ու տեղականի հետ վաճառվում է: Նույնը նաև տավարի մսի դեպքում: Հայաստան են ներմուծում հիբրիդացված անասուններ: Ոչխարների մասին արդեն կարելի է մոռանալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմերը:

Տիգրան Եղոյանը ևս մեկ ցավալի խնդրի էլ անդադարձավ: Նրա խոսքով՝  12 գյուղերով անցնող Եղեգիս գետն արդեն գոյություն չունի, ցամաքել է, առվակ է դարձել:

«Անընդհատ ՀԷԿ են շահագործում: Մի քանի օր առաջ էլ ևս մեկ հանցագործություն բացահայտեցինք. «Արփա-Սևան» գնացող ջուրը գողանում են: Ո՞վ է այդ ՀԷԿ-ի տերը, ես չգիտեմ: Փաստորեն, Սևանի ջուրը գողանում են: Ջուրը, որը Եղեգիս գետից պետք է մտներ «Արփա-Սևան», մտնում է ՀԷԿ: Սա իսկական աղետ է, գյուղացին չի կարողանում ջրել իր հողակտորը»,-նշեց նա՝ ստեղծված քաոսի ու ծանր վիճակում գտնվող տնտեսության համար մեղադրելով Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարություններին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին