▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբլոյանի շնորհակալությունը Շարմազանովին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը, որից հետո խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նրան վերջին քաղաքական իրադարձություններին արագ արձագանքելու համար.

 

Հարգելի խորհրդարան, վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:

Հարգելի գործընկերներ, անչափ կարեւոր էր օրերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Նախ ամրագրվեց եւս մեկ անգամ, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ գտնում եմ, որ ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Անչափ կարեւոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երեւանի, մասնավորապես Նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է:

Հարգելի բարեկամներ, անվտանգության հարցերը մնում են առանցքային մեզ համար, եւ Արցախում զորավարժությունները ցույց տվեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով, անկոտրում ոգով:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այլընտրանք չեն կարող ունենալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին