▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երբ քաղցկեղը դատավճիռ չէ. ինչպես Էդգար Գյանջումյանը հաղթահարեց ծանր հիվանդությունը և ոչ միայն

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

ԵԽ նախարարների կոմիտեի աննախադեպ դատաքննություն է հարուցել Ադրբեջանի դեմ. Արփինե Հովհաննիսյան



2017-12-06 10:30:22

 

ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ, ԱԺ փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «ԵԽ նախարարների կոմիտեի կոշտ դիրքորոշումը Ադրբեջանի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

Երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել:

Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ:

Պետք է նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.