▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությանը մտահոգել է Թրամփի որոշումը

Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման եւ այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ եւ տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:

Այս  մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:

«Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին այսօրվա հայտարարության եւ այն հետեւանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել խաղաղության հեռանկարների առումով», - ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին