▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական):

Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է. «Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը. Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի: Հոգևոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկեմ՞»: Հիշեցնենք, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին