▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

«Հայ-թուրքական հարաբերություններում սառցակալումը շարունակվում է, դրական փոփոխություններ դեռևս նկատելի չեն: Առաջիկա տարիներին  առաջնային չի լինելու հայկական հարցը: Կախված Էրդողանի կողմից վարվող քաղաքականությունից՝ ազգայնականության քարոզը  և դրա աճը կարող են որոշակի խնդիրներ առաջացնել տեղի հայերի համար»,- կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Սակայն նրա խոսքով, չնայած առկա քաղաքական խնդիրներին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ:

«Այս տարվա առաջին 11 ամիսներին 177 մլն դոլարի ապրանք է ներկրվել Հայաստան, իսկ հակառակ ուղղությամբ՝ 850.000 դոլարի: Թուրքիայից բերում ենք հագուստ, շինարարական ապրանքներ, արդյունաբերական հումք, բանջարեղեն, միրգ, այստեղից տանում են կաշի, ոսկեղեն, արծաթեղեն: Թուրքիայի համար Հայաստանն ավելի հետաքրքիր կդառնա մեծ շուկայի դեպքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Պոլսի պատրիարքի ձգձգվող ընտրությանը:

«Մեղավորներ կարելի է փնտրել բոլոր կողմերում: Թուրքիայի հայերը լուրջ հարվածներ են ստացել սեփական ամբիցիաների, ներքին բախումների արդյունքում: Այն, ինչ-որ տեղի է ունենում Պոլսո պատրիարքարանի շուրջ՝ նախ և առաջ վնասում է համայնքին, այնպես որ ասել, թե ո՞վ է մեղավոր, տեղեկությունների հսկա պաշար պետք է ունենալ»,-նշեց նա:

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին