▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը  դրական է համարում Պաշտպանության  նախարարությունում կատարվող փոփոխությունները:

«Այսքան գեներալ Հայաստանի ինչի՞ն է պետք: Վարչության պետերն ընդհանրապես չպետք է իմանան, թե գեներալն ի՞նչ է: Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող ուսադիրներով մարդիկ:  Անգամ ուղեղի հնարավորությունը թույլ չի տալու ճիշտ կատարել պարտականությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց նա:

Հետախույզը չի ընդունում հայերի բնավորության այն գիծը, երբ ասենք Պաշտպանության նախարարը կամ հրամանատարը դուր չի գալիս, փորձում են հիմարություն անել ու անպաշտպան դարձնել մեզ:

«Երբեմն մեզ հիմար երեխայի նման ենք պահում: Ուսանողներին ողջ հասարակությունը աջակցում էր: Ինչպե՞ս կարելի է օժանդակել մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի չկատարեն իրենց պարտականությունը: Իմ երեխան ինչո՞ւ պետք է գնա ծառայի, ինքը՝ ոչ: Բա ո՞վ գնա: Չի կարելի նման բաներ անել:

Եթե մի զորամասում զինվորին խփել են կամ այլ խնդիր է եղել, նման արարք կատարողներին պետք է դատել, բայց դա չպետք է դառնա պատրվակ՝ սրան կամ նրան ոգևորելու համար: Բոյկոտե՛ք, վատ արարքը կատարող տվյալ անձի ընտանիքի անդամներին մի՛ բարևեք, երեխային մանկապարտեզից հեռացնել տվեք, որ հասկանա՝ վերադասը միայն նախագահը չէ, ժողովուրդն է, բայց պաշտպանական համակարգը մի՛ թուլացրեք»,-նշեց Վովա Վարդանովը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանին էլ է սա զայրացրել.

«Ես ապշել եմ, հայտնի իրավապաշտպաններից մեկն այդ ուսանողներին  ազատամիտ ու արդար պայքարի ջատագով էր համարում: Դասավանդում եմ համալսարաններից մեկում. բանակում ծառայած տղաները ոչ միայն եկել ու շարունակում են ուսումը, այլև գերզանցիկ են»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին