▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է արձանագրությունները չեղարկելու Երեւանի որոշմանը

Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունները վերջնական չեղարկելու մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իբր Էդվարդ Նալբանդյանի  հայտարարությունը, թե Թուրքիան չի կատարում արձանագրություններով ստանձնած պարտականությունները, միջազգային հանրության մոլորեցնելու փորձ է։

Հայտարարության մեջ զարմանալիորեն պնդում է արվում, թե իբր Հայաստանն է առկախել արձանագրությունները, իսկ Թուրքիան հավատարիմ է արձանագրություններում առկա պարտավորություններին:

Զավեշտալի է նաեւ, որ սրանով հանդերձ Թուրքիայի ԱԳՆ-ն նույն հայտարարության մեջ կրկին արձանագրությունների իրականացումը կապել է Արցախի խնդրի լուծման հետ։

Հայտարարության մեջ պարզ է դարձել, որ Թուրքիայում կրկին շատ ծանր են տարել Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության հետ կապված։ Մասնավորապես, հայտարարության մեջ կրկին փորձում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը՝ պնդելով, թե իբր Հայաստանը այն բանեցնում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

Նշենք, որ Հունաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Թուրքիան առ այսօր ոչինչ չի արել հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ ավելին անհիմն նախապայմաններ է առաջ քաշել, ուստի Հայաստանը 2018-ի գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին