▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է կարողանանք Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կռիվ գցել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանում ելույթի ժամանակ ադրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով. «Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքեց այս հայտարարությանը՝ այն միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ համարելով:

«Ես երբեք չէի գնա հարցերը կտրուկ լուծելու քայլին: Կուզեի, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավանային, չնայած հեռանկարն աղոտ է: Այստեղ, իհարկե, բացասական դեր է խաղում Ադրբեջանը: Պետք է կարողանանք Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կռիվ գցել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին