▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ իսկական աշխատանքը հիմա է սկսվում, քրտնաջան, բավականություն պահանջող...Կարեն Կարապետյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը:

«Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,-ասել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին