▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երևանցիները՝ Կարգին Հայկոյի, Մկոյի, «Սուպեր Մամա»-ի և ընդհանրապես՝ հայկական կինոյի մասին

Սերժ Սարգսյանի մոտ ի՞նչ անեկդոտ են պատմել Կարեն Կարապետյանի մասին երիտասարդ ՀՀԿ-ականները

Եթե մեկը չի ուզում ավելորդ քծնի, ի՞նչ է` պետք է չտպագրվի... Արմինե Բոյաջյան

Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, սեր խոստովանելու լուծումը գտնվել է

Չեխիայի ԱԳՆ-ն Հայաստանի և ևս 4 երկրների դեսպաններին բացատրել է՝ ինչ է ժողովրդավարությունը



2018-01-12 12:13:25

 

Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը բաց նամակով «անհարկի քայլ» է անվանել այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների՝ ավելի վաղ իրեն հասցեագրված նամակը։

Դեկտեմբերի 22-ին Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը սոցիալական ցանցերից մեկում հրապարակել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի դեսպանների հետ համատեղ նամակ, որով մտահոգություն էր հայտնում ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի՝ Պրահայում տեղադրված արձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբրեյալ։

Եթե պարզ է Ռուսաստանի նման հայտարարությամբ հանդես գալու  դրդապատճառը, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։

5 դեսպան ընդդեմ Պրահա 6-ի

Պրահա 6-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ամենախոշոր վարչական շրջանն է։ Նախորդ ամիս այս շրջանի իշխանությունները որոշում են ընդունել ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի հուշարձանին կից կենսագրության մեջ փոփոխություն մտցնել։ Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունը հաստատել է հուշարձանի նկարագրության տեքստը, որում կհիշատակվեն մարշալի կենսագրության «արյունոտ» էջերը ևս։ Նոր մակագրության մեջ քաղաքային իշխանությունները պատրաստվում են հիշատակել, որ «1956-ի աշնանը մարշալ Կոնևը ղեկավարել է հունգարական ապստամբության դեմ խորհրդային բանակի արյունալի ճնշումները, իսկ 1961-ին՝ Բեռլինում, որպես խորհրդային զորախմբի հրամանատար մասնակցել է այսպես կոչված Բեռլինյան երկրորդ ճգնաժամի վախճանին և Բեռլինի պատի կառուցմանը»։

Հենց այս հանգամանքն է, որ մտահոգել է Ռուսաստանի դեսպանատանը և հայտարարության տակ ստորագրած մյուս երկրների դեսպաններին՝ այդ թվում Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։

Նամակը ստորագրած դեսպանները պնդում են, որ նման կերպ քաղաքային իշխանությունները փորձում են «նվազեցնել հուշարձանի նշանակությունը, որը հանդիսանում է ազատագրման համար Պրահայի բնակիչների երախտապարտության խորհրդանիշը»։

Ինչո՞ւ է այս հարցը հուզում Հայաստանին

Ռուսաստանը բազմիցս շահարկել է Երկրոորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ տարած  հաղթանակը՝ քաղաքական հարթակում այս հանգամանքն օգտագործելով  Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների դեմ։ Մյուս կողմից, ՌԴ-ն շատ հաճախ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակը որպես գործիք է դիտարկում նախկին հետխորհրդային երկրները մեկ ընդհանուր գաղափարի շուրջ միավորելու համար։ Այս մասին խոսում են թե փորձագիտական, թե քաղաքական շրջանակներում։ Հենց այդ ֆոնին էլ հետխորհրդային բլոկի ցանկացած երկրում ցանկացած հակախորհրդային գործողություն բացասական արձագանք է ստանում։ Այդպես է թե Լեհաստանի, թե Ուկրաինայի, թե Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրների դեպքում։ Այդպես է Հայսատաանի դեպքում, որտեղ Նժդեհի արձանի տեղադրումը ռուսական քաղաքական շրջանակները դիտարկվում են որպես անարգանք ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների նկատմամբ ևս։ Հենց այս տրամաբանության մեջ էլ պետք է փնտրել ռուսական դեսպանության հրապարակած նամակի տրամաբանությունը։

Սակայն արդյո՞ք կա որևէ հակահայկական բան ԽՍՀՄ հերոս հանդիսացող մադրու կենսագրությունն ավելի ամբողջական ներկայացնելու՝ այլ, ինքիշխան երկրում քաղաքային մակարդակի պաշտոնյաների ընդունած որոշման մեջ։ Կարծում ենք՝ ոչ, պարզապես Չեխիայում Հայաստանի դեսպանը, ստորագրելով այդ ընդհանուր նամակի տակ, դարձել է Ռուսաստանի քաղաքականությունը սպասարկող անձ՝ իր աջակցությունը հայտնելով մի նամակի, որի տակ ստորագրել են ժողովրդավարական արժեքներից հեռու գտնվող Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։

Չեխիայի ԱԳՆ-ն հնգյակին բացատրել է, թե ինչ է ժողովրդավարությունը

Չեխիայի ԱԳ նախարար Մարտին Ստրոպնիցկու 5 երկրների դեսպաններին ուղղված պատասխանը, սակայն, բավականաչափ հանգամանալից էր։ Արձագանքելով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանների մտահոգությանը, Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը «խորը հարգանքով է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր պայքարել են նացիստների դեմ, վերջիններիս զոհերին ևս՝ այդ թվում Կարմիր բանակի բոլոր ազգությունների մարտիկներին», սակայն որոշման կայացման իրավունքը Պրահայի քաղաքացինեներին ու նրանց կողմից ընտրված տեղական իշխանություններինն է։

«Եթե դուք գրում եք, որ Կոնևի արձանը Պրահայի բնակիչների շնորհակալության խորհրդանիշն է, ապա միակ հնարավոր որոշումն է հնարավորություն տալ հենց Պրահայի բնակիչներին և ժողովրդավարական սկզբունքով ընտրված ներկայացուցիչներին որոշել, թե ինչ տեսք պետք է ունենա քանդակը և դրա պատվանդանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Այլ կերպ ասած, Չեխիայի իշխանություններն այս երկրների դեսպաններին ակնարկեցին, որ ի տարբերություն այդ երկրների, Չեխիայում հարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը: Գաղափար, որը կարծես չեն զգում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանները:

Արեն Մելիքյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.