▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պակիստանն ու Թուրքիան Ադրբեջանին զենք մատակարարելով՝ ապակայունացնում են տարածաշրջանը

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից»,-«Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը՝ հավելելով. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ այս պատժամիջոցները պետք է կիրառվեն այլ պետությունների, բայց ոչ Հայաստանի դեմ:

«Մեզ համար ցանկալի է, որ Ադրբեջանը որևէ երկրից զենք և զինամթերք չստանա, քանի որ հարձակողական նպատակներով մեր դեմ է օգտագործվում: Նրան բացի Ռուսաստանից՝ զենք են վաճառել նաև Իսրայելը, Պակիստանը, Թուրքիան: Դրա համար պետք է աշխատենք ամերիկացիների հետ և Պակիստանի, Թուրքիայի հետ ունեցած նրանց լարվածություններից օգտվելով ցույց տանք, որ այս երկրները տարածաշրջանն ապակայունացնում են զենքի մատակարարմամբ և, եթե մենք էլ ՌԴ-ից զենք չբերենք, բալանսը խախտվում է»,-նշեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին