▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը «կատարյալ հիմարություն» է որակում ԱԺ նախագահի թեկնածու դառնալու համար իր պայքարելու մասին լուրերը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատարյալ հիմարություն է որակում մամուլում տարածված այն լուրերը, թե իբր ինքը ջանք չի խնայել ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար: Այս գնահատականը Շարմազանովը հնչեցրեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ մասին հրապարկումը կատարյալ հիմարություն է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայում ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին