▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հին մեղքերից մինչև նոր բարքեր, նոր դուխովներից մինչև հին հեղափոխականներ

Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք երկրաշարժ է գրանցվել

Ինչպես է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը

Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը ՝ ուզում էին փակել ատոմակայանը

Չավուշօղլու. Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է



2018-01-16 15:33:49

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին: Թուրքական «Mynet» լրատվամիջոցի համաձայն՝ մինչ գագաթնաժողովի մեկնարը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: «Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարան ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին:

Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն: Վերջինս նաև ընդգծել է, որ հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում:

Հիշեցնենք, որ 1950թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ը ընդունեց №83 բանաձև, որով կոչ էր արվում ռազմական օգնություն տրամադրել Հարավային Կորեային՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ պատերազմում: Թուրքիան ԱՄՆ-ից հետո դարձավ առաջին երկիրը, ով արձագանքեց ՄԱԿ-ի կոչին: Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի բրիգադներ ուղարկեց, որոնք սակայն ծանրագույն կորուստներ ունեցան:

Ermenihaber







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.