▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ․ Շուշան Պետրոսյանի ելույթը

ԱԺ հերթական նիստի հայտարարություննների ժամին ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Ելույթի հիմքում ընկած էր հայրենասիրության կոչը եւ քննադատությունն ուղղված Սորոսին եւ այլ կազմակերպություններին։ 

«Մեկ ազգ մեկ բանակը պլակատ չի, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է, ու վերջ: Ուրեմն՝ Հայաստան-Արցախը մեր հայրենիքի մի զինավանն է, ու բոլորս այստեղ զինվոր ենք, մենք՝ հայերս, ու բոլորը՝ եզդիները, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք։ Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել: Հայքը փոքրացել է, բայց կա։ Մենք կանք ու նույն տեղում ենք, Արարատը վկա։ Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովությունից ավե՞լ, ուրեմն մի գոռա, այդպես չեն սիրում։ Հատկապես, որ չի բացառվում, որ մի օր, մի քանի օրից էլ երկրիդ հանդեպ գովաբանության գոռոցը ուրիշ բեւեռից լսվի։ Հանգիստ․ աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայն ու Հայքն իր ակունքով արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն։ Երկիրդ սիրելը հայելու առջեւ, մենակ գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է, նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից։ Երբ երկրիդ հողին կանգնած ես, ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որեւէ եվրազիափարթներշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ, ուրեմն արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն»,- ահա այսպիսի գունագեղ ելույթ ունեցավ Շուշան Պետրոսյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին