▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանո՞ւմ եք, Հայաստանում խաղողի հյութ չկա

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մշակել է ծրագիր, պատրաստ է աշխատել կառավարության հետ, բայց միայն այն ներկայացուցիչների, ովքեր հասկանում են գյուղատնտեսությունից:

«Պետք է սրտացավ լինել, պաշտպանել գյուղացուն, ոչ թե հանգիստ նստել: Եթե քո բնագավառը չես պաշտպանում, ինչո՞ւ ես նստած, տղա՛ ջան: Գյուղացին դիզվառելիքը չի խմում չէ՞, արտադրության մեջ է օգտագործում, ո՞նց եք թանկացնում: Կամ ինչպե՞ս կարելի է սերմանցուի համար հարկ վերցնել:

Կառավարությունը պետք է լուրջ աշխատանք կատարի, դրա համար 3 ուղղություններով ծրագիր ենք մշակել.առաջինը մեր կորցրած անասնակերի բազայի վերականգնումն է, որը կհանգեցնի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման, ոչխարաբուծության զարգացմանը, երկրորդը բանջարաբոստանային ուղղությունները, կարտոֆիլի նոր սորտերի մշակումն է: Այսօր տեղայնացրել ենք 3-4 սորտ, որոնց կարկուտը վնաս չի տալիս: Եվ երրորդը՝ վերականգնել լոլիկի արտադրությունը: Շատ երկրներ, այդ թվում ԵԱՏՄ, չեն ցանկանա, որ այն վերականգնվի: Մեր խանութներում աստրախանյան ձմերուկ են վաճառել: Սա ժողովրդի լեզվով ասած՝ ախպերություն չէ, շանտղություն է: Եթե մեկ շուկա է, ուրեմն հավասար պետք է լինենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրաչ Բերբերյանը՝ շարունակելով.

«Չեք զարմանո՞ւմ, որ մենք  չունենք խաղողի հյութի արտադրություն: Խելքները չի հասնում, որ արտադրեն: Հասկանո՞ւմ եք, Հայաստանում խաղողի հյութ չկա: Բա թող դնեն արտադրեն, ներքին շուկայից են բողոքում:

Համաշխարհային բանկը հսկայական գումարներ է տվել գյուղատնտեսության զարգացման համար, գնացե՛ք  տեսեք նպատակին ծախսվե՞լ է, թե՝ ոչ: Մեր բանկերն ի՞նչ են արել: Մեկը իտալամետ է, մյուսը ռուսամետ, հերիք եղավ էլի, մի քիչ հայամետ եղեք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին