▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա Հարությունյանը՝ անսպասելի զանգի մասին

Պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորների, սեռական փոքրամասնությունների քարոզ...

Արտակարգ դեպք Էջմիածնում. խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

Գնահատվու՞մ են արդյոք Հայաստանում աշխատանքն ու աշխատող մարդը. Հարցում Երևանում

Ռուսաստանը ցրել է Արցախի հարցը



2018-01-19 13:36:47

Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների: Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ 2008 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն:

Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների,-2017թ. դեկտեմբերին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:  

«Թուրքիան հակառակը, անընդհատ ցույց է տալիս, որ խորհրդարանի օրակարագում դեռ պահում է արձանագրությունները և Հայաստանն է, որ քայլեր չի կատարում, որպեսզի դրանք վավերացվեն ու կյանքի կոչվեն: Փաստորեն, ամբողջ մեղադրանքը փորձում են տեղափոխել հայկական դաշտ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Սակայն, պետք է հիշենք, որ  Թուրքիան բազմիցս ընդգծել է, որ առանց հայկական կողմի զիջումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանության, որևէ խոսակցություն չի կարող գնալ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին: Էրդողանն անգամ այս հարցը բարձրացրեց ՌԴ նախագահ Վլ.Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ է Ռուսաստանի դերն այս հարցում, և նա կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Բայց մեզ հասած տեղեկություններով՝ Սոչիում նրանք այլ հարցեր են քննարկել, իսկ հետագա հանիպումների ժամանակ ներքին քննարկում եղել է, որը կարող ենք ենթադրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից: Կարծում եմ՝ Ռուսաստանը ոչինչ չի խոստացել, Արցախը սակարկության առարկա չի դարձել: Կոպիտ ասած՝ ռուսական կողմը ցրել է Արցախի հարցը, քանի որ քայլեր ու խոստումներ չեն նշմարվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննսիյանը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.