▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելվել է

Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր: ​Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով: Վերջին անգամ նույն ծրագրով Փոստանջյանը Ախալքալակում հանդիպումներ էր անցկացրել մոտ երկու ամիս առաջ՝ առանց միջադեպերի: ​ Զարուհի Փոստանջյանը հավանական է համարում, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին