▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարագի գնի կտրուկ աճի մասին ԿԲ նախագահի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մոտ բուռն ծիծաղ առաջացրեց

 

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 23-ին, ընթանում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում հայտարարեց, որ դրամի նկատմամբ վստահությունը բարձրացել է.

Ըստ նրա` սննդամթերքի սպառումը մեզ մոտ ավելի մեծ գնաճի է բերում, քան Վրաստանում։

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, նշեց. «2017թ. գնաճը կազմել է 2.6 տոկոս։ Կարագը եւ այլ ապրանքներ թանկացել են։ Կա նաեւ գնանկումների ցանկ` խառը կանաչի, սխտոր, հնդկացորեն, կանաչ սոխ, տաքդեղ։ Այսինքն, մի նժարին դրել ենք թանկացումները, մյուսին` էժանացումները, որի արդյունքում ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, որ ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, ստացվում է ամսական իր ծախսի տարբերությունը 5000 դրա՞մ է»։

Արթուր Ջավադյանն ի պատասխան նշեց, որ ԱՀԿ եւ առողջապահական մի շարք կազմակերպությունների տվյալներով` կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան զեթինը, դրա համար հատկապես եվրոպական երկրներում կարագի գինը կտրուկ բարձրացավ. «Նույնիսկ եղավ իրավիճակ, որ խանութներում կարագ գնելը խնդրահարույց էր։ Դրա համար կարագի գինը բարձրացավ»:

ԿԲ նախագահի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մոտ բուռն ծիծաղ առաջացրեց ու մինչ ԿԲ նախագահը պատասխանում էր իր հարցին, նա գնաց, նստեց իր տեղը ու շարունակեց ծիծաղել։ Արթուր Ջավադյանը պարբերաբար կոչ էր անում` լսել իրեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին