▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարո՛ն Փաշինյան, չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ-ում տեղի ունեցած «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն ասել է. «Որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով, և թող տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը դրանից գնում է»: 

Շարմազանովը նշել է, թե որոնք են գնաճի պատճառները, և ներկայացրեց դրանց դեմ պայքարելու մեխանիզմները. «ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ թե բացասաբար է ազդել մեր տնտեսության վրա, այլ հակառակը՝ հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ներկրելու»:

Շարմազանովը հորդորել է խոսել նաև այն ապրանքների մասին, որոնց գներն իջել են. «Ոչ թե այստեղ միայն մեջբերել սոխը, սխտորը և խառը կանաչին. արդարացի չէ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին